top of page

Երիտասարդի դիմադրությունը կոտրելն անհնար է․ Արծվիկ Մինասյան

Apr 27, 2021
1 min read

Դեռևս ապրիլի 22-ին շուրջ 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի մակարդակի մի քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին առաջադրված մեղադրանքին։

«Հայրենիքը դավադիր պատերազմի ներքաշած, հայրենիքը հանձնած, զոհերի և հաշմանդամների բերած իշխանությունը, որ օր առաջ պետք է հեռանար, շարունակում է իր ազգադավ պահվածքը։ Երբ արժանապատիվը հայը պահանջում է՝ կոնկրետ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, պարզվում է, որ այդ մարդիկ հանկարծ դառնում են խուլիգաններ կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրող անձ։ Իրավապահ համակարգն այսօր խամաճիկ է դարձել քաղաքական ղեկավարության ձեռքին. ամեն գնով փորձել ճնշում գործադրել պայքարող մարդու նկատմամբ։ Սրանք չեն գիտակցում, որ ամեն մի նման ստահակ վարքագծին արժանանալու են տասնապատիկ ավելին։ Երիտասարդի դիմադրությունը կոտրելն անհնար է։ Հայ մարդու արժանապատվությունը ստորացնելուն ուղղված գործողությունը պատասխան է տրվում, մեր հայ իրականության մեջ դա չմոռացվող է։ Չեն հասկանում, որ իջել են այն աստիճանի, որ մարդու արժանապատվությունը փորձում են բացահայտ վիրավորել, ճնշման տակ պահել»,- նշեց Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հեքիմյանին մեղադրանք առաջադրելու պատճառներից մեկն այն է, որ նա իր քրոջ որդին է. «Քանի որ Հայկն իմ քրոջ որդին է, բնականաբար նաեւ ստահակների խմբից ստացվել է հանձնարարական՝ ամեն գնով փորձել պատժել. դա իրենց չի հաջողվելու»։

Նշենք, որ այսօր դատարանը քննում է Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

 
 
 

Comments


bottom of page