top of page

«Երթուղայինների կանգառներում դիմակ կրելը պարտադիր է». վարչապետ

May 26, 2020
1 min read

«Մենք գնալու ենք վարչական լծակների խստացման: Գիտեք, որ պարտադիր են դիմակները մեքենաներում, փակ տարածքներում, հիմա նաև պարտադիր է դիմակ կրելը երթուղայինների կանգառներում: Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են, կանխատեսվում է, որ մարդիկ մեծ շրջապատներով հավաքվելու են, խնջույքներ են անելու: Ես խստագույնս հորդորում եմ խուսափել բազմամարդ հավաքներից»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա զգուշացրեց, որ հակառակ պարագայում իշխանությունն ստիպված կլինի երկիրը նորից ցնցումների ենթարկել ու նորից համատարած ամեն ինչ փակել:

«Սա կախված է ձեզնից յուրաքանչյուրիցդ»,- զգուշացրեց Փաշինյանը:

 
 
 

Comments


bottom of page