top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երեք օրում բացահայտվել է 141 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և սառը զենք կրելու՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու ծանր վիրավորանք հասցնելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, ազատությունից ապօրինի զրկելու, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page