top of page

Երեւանի N22 դպրոցը անվանակոչվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակցի անունով

Jun 21, 2022
1 min read


Երեւանի N22 դպրոցը անվանակոչվել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի մասնակից Գեւորգ Արշակյանի անունով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 21-ին՝ Երեւանի ավագանու նիստում։ Արշակյանը զինվորական ծառայությունն ավարտել է 2020 թվականի օգոստոսին, նրան շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 28-ին կամավորական ջոկատ է կազմել ու մեկնել Մատաղիս։ Նոյեմբերի 5-ին մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել երկու վիրավորում, պայքարը շարունակել մինչեւ գիտակցությունը կորցնելը, այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Գեւորգ Արշակյանը Ղարաբաղի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայությունների համար» մեդալով։

 
 
 

Comments


bottom of page