«Երեւան պարկը» ընդլայնվում է. այգում կավելանան ատրակցիոնները, կլինի մեծ սահադաշտ եւ դեկորացիաներ
- Nov 17, 2022
- 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա «Երեւան պարկը» կառուցած «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին: Վերջինս ներմուծվող սարքավորումները նախատեսում է զարգացնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքների այգին՝ ավելացնելով եվրոպական արտադրողների ատրակցիոններ, մեծ սահադաշտ և դեկորացիաներ։ Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 15 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ մինչև 265 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 131 մլն դրամ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը «Երեւան պարկը» կառուցելիս 2019-ին նույնպես մաքսատուրքից ազատման արտոնություն էր ստացե







Comments