Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի զինուժը անկանոն կրակ է բացել Տավուշի որոշ ուղղություններով
Nov 18, 2021
1 min read

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ ՊՆ-ից հայտնում են, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։




Comments