Երեկ Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները արդեն հարցաքննվել են. ՔԿ
Dec 20, 2021
1 min read

Երեկ Հայաստան վերադարձած տասը գերիները արդեն հարցաքննվել են։ Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Նրանք հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունեն։ Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց եւս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։ Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված եւս 10 զինծառայողներ։




Comments