top of page

Երդումս ուժի մեջ է. ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան

Jan 28, 2021
1 min read

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:

Երդումս ուժի մեջ է: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

 
 
 

Comments


bottom of page