top of page

Երբ տեսա՝ ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, ես հազարապատիկ ավելի ատեցի բոլորիդ. Զոհրաբյան

Nov 26, 2020
1 min read

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զհրաբյանը խորհրդարանում ռազմական դրությունը հանելու մասին հարցի քննարկմանը նշեց, որ ժամանակն ու քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե պարտությունը պատերազմում եղել է անմեղսունակությա՞ն, տգիտությա՞ն, դիլետանտիզմի՞, խելահեղ փառասիրությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք: «Այն մայրերը, որոնք ասում են՝ փրկվեցինք, մեր որդին փրկվեց, մյուս 5 հազարը ոչինչ, որ մահացան, ո՛չ, սիրելինե՛րս, ես ուրախ եմ, որ ձեր որդիները փրկվեցին, բայց իմացե՛ք՝ թուրքի սահմանն այլևս Նիկոլ Փաշինյանի շնորհիվ մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Եվ, այո՛, ամեն օր ձեր որդիները նորից լինելու են շատ ավելի մեծ վտանգի տակ»,- նշեց Զոհրաբյանը: Երբ տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, ես հազարապատիկ ավելի ատեցի ձեզ բոլորիդ, որովհետև դուք հանձնեցիք իմ հայրենիքը՝ նշեց պատգամավորը: «Ցեղասպանությունից հետո սա հայոց պատմության ամենածանր հարվածն էր, ամենածանր տարածքային ու մարդկային կորուստները: Երբ ՌԴ նախագահն ասեց, որ կարելի էր ավելի ադեկվատ պահի կանգնեցնել, ավելի քիչ տարածքային կորուստներ կունենայինք, ավելի քիչ զոհեր կլինեին, բայց որևէ մեկդ այդ ժամանակ չկարողացաք բռնել այդ մարդու ձեռքը»,- նշեց Զոհրաբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավորիների կողմից հնչեցվող արտահայտությանը, թե վտանգը կա, դրա համար չի հանվում ռազմական դրությունը, նշեց՝ վտանգը այսուհետ միշտ է լինելու: Ռազմական դրությունը պետք է հանվի, որ հնարավորություն լինի ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում իրավական ճանապարհով սկսել պարտված վարչապետի իմփիչմենթի գործընթացը՝ նշեց պատգամավորը:


 
 
 

Comments


bottom of page