top of page

Երասխի հայկական դիրքերից մեկում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է

Mar 8, 2022
1 min read

Ադրբեջանական զինված ուժերի կողմից երեկ՝ մարտի 7-ին, հայկական մարտական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է։ Այս մասին տեղեկացանք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Փափուկ հյուսվածքներ են վնասվել, որոնք մշակվել են։ Վիճակը բավարար է»,- ասացին նախարարությունից։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

 
 
 

Comments


bottom of page