ԵՏՄ-ում վերացվել է խոչընդոտների ավելի քան 80 տոկոսը․ Ղազախստանի վարչապետ
- Anews
- Oct 21, 2022
- 1 min read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ ԵՏՄ-ում մինչ այժմ վերացվել է խոչընդոտների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը։ Նա համոզմունք է հայտնել, որ ԵՏՄ զարգացումը պետք է հիմնված լինի հիմնարար պայմանավորվածությունների իրականացման ամուր հիմքերի վրա։ «Առաջին հերթին, դա վերաբերում է ապրանքների, ծառայությունների եւ աշխատողների համար առանց խոչընդոտների միջավայրին»,-ասել է Սմայիլովը։







Comments