ԵՏՄ-ն սկսել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները
May 28, 2022
1 min read

ԵՏՄ-ն սկսել է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արձանագրության և կազմակերպչական աջակցության դեպարտամենտի տեղեկատվական աջակցության վարչությունը։ «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է կայացրել բանակցություններ սկսել Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Comments