top of page

ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է ապահովել ՀՀ-ում մեքենաների խնդրի լուծումը

Sep 12, 2020
1 min read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված և Ռուսաստան ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծման համար համալիր միջոցների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:


Մասնավորապես, որոշում է կայացվել ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ ինֆորմացիոն հաղորդակցությունը, Հայաստանին և Ղրղըզստանին հանձնարարել են տեղեկություն տրամադրել նման տրանսպորտային միջոցների համար հարկերի, մաքսային տուրքերի սահմանված դրույքաչափի և արդեն վճարված մաքսային գումարների մասին:

Այս միջոցները կօգնեն սահմանափակել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ ավելի ցածր մաքսային դրույքաչափ ունեցող անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Ռուսաստան: Սա կօգնի գնորդներին խուսափել անբարեխիղճ գործարարներից: Իսկ արդեն ներկրված մեքենաների սեփականատերերը կարող են տեղեկություն ստանալ վճարման ենթակա մաքսային հավելավճարների մասին:

 
 
 

Comments


bottom of page