top of page

Եվրոպայի օդանավակայաններում եւ ինքնաթիռներում դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի

May 11, 2022
1 min read


ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) եւ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հայտարարել են, որ դիմակ կրելն այլեւս պարտադիր չի լինի Երոպայի օդանավակայաններում եւ ինքնաթիռներու, փոխանցում է Reuters-ը: Նոր հանձնարարականներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի մայիսի 16-ից։ «Հաջորդ շաբաթվանից դիմակներն այլեւս պարտադիր չեն լինի բոլոր թռիչքների ժամանակ, ինչը, ընդհանուր առմամբ, համահունչ է ամբողջ Եվրոպայում ազգային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի նկատմամբ փոփոխվող պահանջներին»,- հայտարրաել է EASA-ի գործադիր տնօրեն Պատրիկ Քին:

 
 
 

Comments


bottom of page