Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Jul 17, 2021
1 min read

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։




Comments