top of page

Եվրոպական երկրները շարունակում են արտաքսել ռուս դիվանագետներին

Apr 5, 2022
1 min read

Եվրոպական երկրները շարունակում են արտաքսել ռուս դիվանագետներին՝ պատճառաբանելով, որ դա բխում է «ազգային անվտանգության շահերից»։ Իտալիան արտաքսում է 30 ռուս դիվանագետի։ Մինչդեռ Շվեդիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել վտարել երեք ռուս դիվանագետների այն պատճառով, որ նրանց աշխատանքը «չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիային»։ Ավելի վաղ Դանիան հայտարարել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության 15 աշխատակցի արտաքսման մասին՝ նրանց անվանելով «ռուսական հետախուզության սպաներ»։ Երկուշաբթի օրը Գերմանիան հայտարարել է, որ վտարում է դիվանագիտական ​​կարգավիճակ ունեցող 40 ռուսաստանցիների, մինչդեռ Ֆրանսիան արտաքսում է 35-ի: Մոսկվան խոստացել է հայելային պատասխան տալ։ Մինչ այդ ռուս դիվանագետներին արտաքսել են Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Բուլղարիան եւ եվրոպական մի շարք այլ երկրներ։

 
 
 

Comments


bottom of page