top of page

Եվրոխորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Apr 3, 2021
1 min read

Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող՝ Եվրոխորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին Հարություն Մարությանն անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:

 
 
 

Comments


bottom of page