Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երեւանում
Aug 26, 2022
1 min read

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երեւանում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 26-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-21-ը։ Նշենք, որ Միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, դիտորդներ են Ուզբեկստանն ու Կուբան։




Comments