Եվրամիությունը ուրբաթ օրվանից սակագներ կսահմանի Թուրքիայից չուգունի և պողպատե արտադրանքի համար
Jan 7, 2021
1 min read

Եվրամիությունը ուրբաթ օրվանից սակագներ կսահմանի Թուրքիայից չուգունի եւ պողպատե արտադրանքի համար` հիմնվելով այն բողոքների շարունակվող հետաքննության վրա, ըստ որոնց թուրք արտահանողները չափազանց ցածր գներով են վաճառում իրենց արտադրանքը:
5.9 տոկոս եւ 7.6 տոկոս սակագները կկիրառվեն պողպատի թուրքական արտադրողների, այդ թվում` Eregli Demir վրա, հայտնում է ԵՄ պաշտոնական ամսագիրը:
Հետաքննությունը, որը սկսվել էր մայիսին, կապված է Eurofer պողպատ արտադրողների եվրոպական ասոցիացիայի բողոքի հետ:




Comments