Եվրամիությունը մայիսին գրանցել է Արեւմտյան Բալկաններից անօրինական մուտքի կտրուկ աճ
Jun 14, 2022
1 min read

Եվրամիությունը մայիսին գրանցել է Արեւմտյան Բալկաններից անօրինական մուտքի կտրուկ աճ, գրում է Frontex գործակալությունը։ «Մայիսին տարածաշրջանում հայտնաբերված անօրինական միգրանտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 12088-ի»,-ասվում է Frontex-ի հայտարարության մեջ: 2022 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Frontex-ը գրանցել է 40,675 ապօրինի հատումներ։ Գործակալությունը չի նշել աճի պատճառները, սակայն հավելել է, որ հայտնաբերված մարդկանց մեծ մասը նախքան ԵՄ մտնելու փորձը որոշ ժամանակ անցկացրել է Արեւմտյան Բալկաններում: Այս թվերը չեն ներառում Ուկրաինայի պատերազմից փախած մարդկանց, նշում է Frontex-ը: Գործակալությունը նշել է, որ իր վերջին տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 5,5 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ։




Comments