top of page

Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինայից ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկումը

May 24, 2022
1 min read

Եվրամիության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհուրդը (Էկոֆին) հավանություն է տվել Ուկրաինայից ԵՄ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը, հայտնել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Եվրամիության նախարարները համաձայնեցրել են Ուկրաինայի համար առեւտրի ժամանակավոր միջոցները»,- գրել է նա Twitter-ում։ Նշվում է, որ խոսքը ԵՄ շուկա ուկրաինական ապրանքների առանց մաքսատուրքերի եւ քվոտաների մուտքի մասին է։

 
 
 

Comments


bottom of page