top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային



Եվրամիությունը եւս 500 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` վստահություն հայտնելով, որ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մոտ օրերս, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ ռազմական աջակցությունը կկենտրոնանա ծանր սպառազինության վրա, ինչպիսիք են տանկերն ու հրետանին։ «Դա կավելացնի ճնշումը Ռուսաստանի վրա՝ տնտեսական պատժամիջոցներով եւ Ռուսաստանի շարունակական միջազգային մեկուսացմամբ եւ ապատեղեկատվության հակազդմամբ»,- ասել է նա։ Բորելն ասել է, որ ինքը նաեւ լավատես է այն առնչությամբ, որ մոտ օրերս կարող է համաձայնություն ձեռք բերվել ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոյի շուրջ։ «Վստահ եմ, որ մենք համաձայնության կհասնենք։ Մենք պետք է ազատվենք Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page