top of page

Եվրահանձնաժողովը հրաժարվում է ռուսական գազի վերին շեմ սահմանել

  • Sep 14, 2022
  • 1 min read

Եվրահանձնաժողովը հրաժարվում է ռուսական գազի վերին շեմ սահմանել, սակայն պնդում է, որ պետք են հարկեր էներգետիկ ընկերությունների «ավելցուկային» շահույթի համար, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն աննախադեպ հարկեր կսահմանի հանածո վառելիքով աշխատող ընկերությունների համար։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհրապարակի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի Եվրոպայի ծրագիրը։ Վերջնական տեքստը դեռ ենթակա է փոփոխման։ ԵՄ անդամ երկրները, որոնք մեծ ծավալներով գազ են ներկրում Ռուսաստանից, այդ թվում՝ Հունգարիան, Սլովակիան եւ Ավստրիան, դեմ են արտահայտվել ռուսական գազի գնի սահմանափակմանը՝ մտավախություն ունենալով, որ Կրեմլը կդադարեցնի գազի մատակարարումները՝ իրենց երկրները ներքաշելով ռեցեսիայի մեջ:

 
 
 

Comments


bottom of page