top of page

Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջում է մոտ 70 միլիոնի տուգանք վճարել

Jan 12, 2022
1 min read


Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջում է մոտ 70 միլիոնի տուգանք վճարել՝ դատավորների տույժերի վիճելի համակարգից չհարաժարվելու համար, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է, որ Լեհաստանից վերջնական բացատրություն է ստացել վեճի վերաբերյալ։ Հունվարի 11-ը վերջին ժամկետն է, երբ Լեհաստանի կառավարությունը պետք է հայտնի Եվրահանձնաժողովին, թե երբ է ծրագրում լուծարել Լեհաստանի Գերագույն Կարգապահական պալատը, որի գործունեությունը ԵՄ Գերագույն դատարանը կարգադրել է դադարեցնել։ Վարշավան արդեն հրաժարվել է դադարեցնել։ Եվրախորհրդի երկու աղբյուրներ հայտնել են, որ նամակը լեհերեն է, ուստի այն պետք է թարգմանվի՝ նախքան հանձնաժողովը կկարողանա պաշտոնական պատասխան տալ:

 
 
 

Comments


bottom of page