Եվրախորհրդարանը պահանջել է, որպեսզի ԵՄ-ն առավելագույնը մեկ տարով COVID-սերտիֆիկատներ մտցնի
Apr 29, 2021
1 min read

Եվրախորհրդարանը պահանջել է, որպեսզի ԵՄ-ն առավելագույնը մեկ տարով COVID-սերտիֆիկատներ մտցնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրախորհրդարանը հինգշաբթի ընդունել է սերտիֆիկատներ տրամադրելու մասին առաջարկի հարցով իր բանակցային դիրքորոշումը: Եվրախորհրդարանի պատգամավորները համաձայնության են հասել, որ COVID-սերտիֆիկատները պետք է գործեն 12 ամիս»,-ասվում է Եվրախորհրդարանի տարածած փաստաթղթում:




Comments