top of page

Եվրախորհրդարանը մտադիր է 617 հազար եվրո բռնագանձել Լը Պենից պետական միջոցները վատնելու համար

Apr 18, 2022
1 min read

Եվրախորհրդարանը մտադիր է 617 հազար եվրո բռնագանձել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենից պետական միջոցները վատնելու համար, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի աղբյուրին։ Աղբյուրը նշել է, որ Եվրախորհրդարանը դիմել է Չարաշահման եւ խարդախության դեմ հակազդման հարցերով եվրոպական բյուրոյին այն բանից հետո, երբ հայտնաբերել է խախտումները։ Ընդհանուր առմամբ խոսքը 617 հազար եվրոյի մասին է։ Աղբյուրի խոսքով՝ Եվրախորհրդարանը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում բռնագանձել միջոցները։ Գործակալությունը նշում է, որ Փարիզի դատախազությունը ստացել է զեկույցը , որի համաձայն՝ Լը Պենը եւ նրա աջակիցները, իբր, անձնական նպատակներով օգտագործել են միջոցները, որոնք տրամադրել են քաղաքական խմբերը՝ Եվրախորհրդարանում նրանց մանդատի համատեքստում։ Համապատասխան հետաքննությունն անցկացրել է Mediapart պորտալը։ Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Լը Պենը 2014-2017թթ․ յուրացրել է մոտ 137 հազար եվրո Եվրախորհրդարանի գանձապետարանից։ OLAF-ի հետաքննությունն սկսվել է 2016թ․, որի շրջանակում 2021թ․ մարտին Լը Պենը հարցաքննվել է։ Այժմ նա մեղադրվում է պետական միջոցները վառնելու, ինչպես նաեւ հանցանքին մասնակից լինելու մեջ։

 
 
 

Comments


bottom of page