Եվս մեկ գերի այս պահին վերադառնում է Հայաստան
Oct 6, 2021
1 min read

Մեկ գերի այս պահին վերադառնում է Հայաստան,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Նա վստահեցել է, թե բոլորին էլ պարզ է՝ ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:
«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որն Արցախի սահմանն անցել է 2021 թվականի օգոստոսին»,- հայտարարել է Պապիկյանը:
Նա ասել է, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:
Պապիկյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:




Comments