top of page

Եվս 7 սփյուռքահայ մասնագետ աշխատանքի անցավ ՀՀ կառավարությունում

Sep 10, 2021
1 min read


Եվս 7 սփյուռքահայ մասնագետ է աշխատանքի անցել ՀՀ կառավարությունում: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Նրանք Հայաստան են ժամանել ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով և հարցազրույցների արդյունքում ընտրել իրենց նոր աշխատավայրերը: Մեր գրասենյակի «իԳործ» թիմը նրանց ուղեկցեց գերատեսչություններ:

Գասիա Սամուելյանը Լիբանանից և Ռուզաննա Գրիգորյանը Ռուսաստանից կաշխատեն նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնում: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում իր մեկամյա աշխատանքը կսկսի ռուսաստանահայ Մարիամ Մնացականյանը: Լիբանանահայ Զեփյուր Չահրոզյանը դարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը: Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը և Բելգիայից Նունե Հարությունյանը կաշխատեն Երևանի քաղաքապետարանում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում իր կարիերան կշարունակի Մարիա Հակոբյանը Շվեդիայից»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 
 
 

Comments


bottom of page