top of page

Եվս 146 մարդ է վերադարձել Արցախ

Jan 13, 2021
1 min read

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ «Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 146 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48 840 մարդ։

 
 
 

Comments


bottom of page