top of page

Ես հենց այս պահին գտնվում եմ Բերձորում, իմ նման այլ մարդիկ ևս. Բերձորի քաղաքապետ

Nov 30, 2020
1 min read

Ես հենց այս պահին գտնվում եմ Բերձորում և այնպես էլ չէ, որ ինչ-որ մարդիկ հասցնելու կամ չհասցնելու կամ առհասարակ գնալու մասին մտածում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում փոխանցել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Արման Ղարիբյանի գրառմանը, ըստ որի «վերջին պաշտոնական ինֆորմացիան՝ մինչև ժամը 18։00-ն պետք է ազատել նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն։ Ժամը 18։00-ն է հիմա ուղիղ, շատերը դեռ դուրս չեն եկել, այդ թվում և մենք»:

«Այս պահին արդեն ժամը վեցից անց է, նման ինֆորմացիա չենք ստացել, ես ինքս Բերձորում եմ և իմ նման այլ մարդիկ ևս Բերձորում են»,-ասաց Նարեկ Ալեքսանյանը: Ինչ վերաբերում է տարածքը ազատելուն մասին հարցին, նա ասաց, որ ամեն դեպքում Բերձորի մասին խոսք չկա: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ իր հունով գնում է: Հարցին, թե տեղեկություն կա, որ Բերձոր, Սուս և Աղավնո համայքների բնակիչներն ասել են, որ 18:00-ից պետք է լքեն իրենց բնակարանները, Ալավերդյանը հերքեց.«Հերքում եմ այդ լուրերը, նման բան չկա, գուցե ոմանք սեփական նախաձեռնությամբ լքել են տարածքը»:

 
 
 

Comments


bottom of page