Ես խոստանում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք բազմաթիվ դատական հայցերի. Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրված նիստը։ Նիստից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք նիստում քննարկվել է վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստվում է պետական համակարգը մաքրել «Սերժի մնացորդներից», Ալեն Սիմոնյանն ասաց․ «Երկու տարիների ընթացքում շատ խնդիրներ լուծվել են, սակայն այդ մասին չի խոսվում, քանի որ մեդիա դաշտի 90 տոկոսը զբաղված է գումար աշխատելով և հետաքրքիր վերնագիր հնարելով ու տեղադրելով։ Չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել, այդ ամենը բոլորս էլ լավ գիտենք։ Այդ մաքրման պրոցեսն անընդհատ ընթանում է։ Այն քրեական գործերը, հետաքննության մեջ գտնվող անձինք, դրա վառ ապացույցն են, մենք մոտ ապագայում էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»։ «Ակնհայտ է, արվում է ամեն ինչ՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները: Կառավարության կամ իշխանության ձեռքբերումները չներկայացնել, այլ ներկայացնել կոնտեքստից կտրված իրավիճակներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Խոսելով զինվորներ հետ կապված իրավիճակի մասին, ասում եմ նման բան տեղի է ունենում բոլոր երկրներում, բայց մենք նման բան չենք կարող թույլ տալ»,- նշեց Սիոմնյանը։ Այնուհետև րագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ Սիմոնյանը դատի չի տվել այդ լրատվամիջոցին։ Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց․ «Նրանք կոնտեքստից կտրում են իմ ասած նախադասությունը, իսկ կոնտեքստից կտրելու համար դատի տալ չկա»-, ընդծեց Սիմոնյանը հավելելով, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք բազմաթիվ դատական հայցերի, ադ թվում՝ նաև իր կողմից»։




Comments