top of page

Ես իրենց փոխարեն ամաչում եմ. Սերժ Սարգսյան

Jun 1, 2021
1 min read

Ես անհարմար եմ զգում, այո, ուրիշները, կապիտուլյանտ կոչվածը գնում է միտնգներ անում, այս ընթացքում ինչ ասես արել է, քարոզչություն է անում, ընտրություններ է անում, ախր, մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք, այս օկուպացված երկրում։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Եթե պնդում եք, որ պետք է մենք էլ անենք, կանենք, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ –այնտեղ ընկած քարոզչություն են անում։ Մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ, իմ երեսը չի բռնի, գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը նույնպես չի բռնի գնա սուտ բան ասի, իսկ ինքը չի սատկում, ասում է ՝ հպարտ ենք, որ պարտվել ենք, եւ կարող ենք բաց աչքերով ձեզ նայել, մարդկանց ինչի՞ տեղ է դրել»,– ասել է երրորդ նախագահը՝ հավելելով, որ իրենք ուզում են ընտրություններին շատ ձայն տանել, բայց կապիկությունների ժամանակն անցել է։

 
 
 

Comments


bottom of page