Ես թույլ չէի տա, որ այս մարդը վարչապետ լինի. Վազգեն Մանուկյան
Mar 10, 2021
1 min read

«Ես իրենցից այդպիսի բան չէի սպասում, ես լինեի, ինքս ինձնից կսպասեի այդպիսի բան: Ես թույլ չէի տա, որ այս մարդը վարչապետ լինի, մանավանդ, որ բանակի ղեկավար լինեի, բայց դա իսկապես արկածախնդրության պես բան կլիներ: Ես գտնում էի, որ այդ քայլը պետք էր անել դեռ պատերազմի ժամանակ; Եթե ես լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:




Comments