top of page

ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը

Dec 15, 2021
1 min read

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել է ռեկտորի մրցութային ընտրություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Այս մասին տեղեկանում է համալսարանից:

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան դիմում ներկայացրել էր միայն Արմեն Մուրադյանը:

Նա 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:

Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:

 
 
 

Comments


bottom of page