top of page

ԵՄ տարածք մուտք գործելու արգելված երկրների ցանկում է նաև Հայաստանը

Jun 26, 2020
1 min read

Բրյուսելում պաշտոնյաները քննարկում են, թե որ երկրների քաղաքացիները կկարողանան հուլիսի 1-ից` միջազգային արտաքին սահմանները բացելուց հետո, մուտք գործել Եվրամիության տարածք: Ինչպես հաղորդում է Euronews-ը` վկայակոչելով իր անանուն աղբյուրներին, կա երկու ցուցակ, մեկը` այն երկրներն են, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք, իսկ մյուսը` արգելված երկրների ցանկն է: Ըստ տեղեկության` Եվրամիության տարածք կկարողանան մուտք գործել հետևյալ երկրների քաղաքացիները` Վատիկան, Մոնակո, Չեռնոգորիա, Անդորրա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Ալբանիա, Թուրքիա, Կոսովո, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Թուրքմենստան, Վիետնամ, Չինաստան, Թաիլանդ, Մյանմար, Մոնղոլիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Վրաստան, Բութան, Լիբանան, Ինդոնեզիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Պալաու, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Դոմինիկյան Հանրապետություն, Ուրուգվայ, Ճամայկա, Կուբա, Գայանա, Վենեսուելա, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Կանադա, Անգոլա, Թունիս, Նամիբիա, Ուգանդա, Մոզամբիկ, Մավրիտանիա, Զամբիա, Ուգանդա, Եթովպիա, Մարոկկո, Ալժիր, Եգիպտոս: Այսպիսով, Հայաստանը չի ներառվել երկրների ցանկում, որոնց քաղաքացիները սահմանների բացումից հետո կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք: Բացի այդ նշվում է, որ ցուցակն արդեն իսկ հարուցել է հակասություններ այն բանից հետո, երբ աղբյուրները պարզել են, որ կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած երկրներից մեկը` Միացյալ Նահանգները, որտեղ հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 2,4 միլիոնը, գտնվում է արգելված երկրների ցուցակում:

 
 
 

Comments


bottom of page