top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն պատրաստվում է վերականգնել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը մեկ ամսվա ընթացքում


Ներքին գործերի եվրոպական ծառայությունը պատրաստվում է վերականգնել իր դինավագիտական առաքելության աշխատանքն Աֆղանստանում մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին կիրակի հայտնել է Financial Times բրիտանական թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տեղեկություններով՝ այդ հարցի վերջնական որոշումը կընդունվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, սեպտեմբերին Աֆղանստան է այցելել Բրյուսելից պատվիրակությունը, որը զբաղվել է այդ երկրում իրական իրադրության գնահատմամբ: Պարբերականը նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է Քաբուլում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերականգնմամբ, քանի որ այդ թույլ կտա արդյունավետ կերպով հումանիտար օգնություն ցուցաբերել եւ տարհանում իրականացնել:

Վերջին ամսվա ընթացքում, Վերջին ամսվա ընթացքում, ինչպես ընդգծում է թերթը, ԵՄ-ն փորձել է պայմանավորվել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, որպեսզի դիվանագիտական առաքելություան անվտանգությունն ապահովվի կամ մասնավոր պահպանության ձեռնարկությունների աշխատակիցների, կամ միության երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների կողմից: Սակայն Քաբուլում հրաժարվել են զիջումներ անել՝ հայտարարելով, որ շենքը կարող է պահպանվել բացառապես թալիբների կողմից:

«Մենք կարող ենք հաստատել, որ աշխատում ենք նվազագույն ներկայություն հաստատելու ուղղությամբ: Անվտանգության պատճառներով մենք չենք կարող ներկայացնել մանրամասները»,-հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալի: Նա պնդում է, որ Աֆղանստանում ԵՄ դիվանագիտական գործունեության հնարավոր վերականգնումը չպետք է գնահատել՝ որպես թալիբների կողմից ձեւավորված կառավորությունն ընդունելու նշան: «Մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ առավել արդյունավետորեն օգնելու աֆղանցիներին, որոնք ունեն մեր կարիքը: Մեզ անհրաժեշտ է փոխգործակցել թալիբների հետ»,-ասել է Մասրալին:

Եվրամիությունը օգոստոսին՝ Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից իշխանությունը զավթելուց հետո, հայտարարել է, որ չեղարկում է առաջիկա յոթ տարիների ընթացքում նախատեսված տնտեսական օգնության ծրագրերն այդ երկրում ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի չափով: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է ԵՄ բյուջեում գտնել 1 միլիարդ եվրո Աֆղանստանի բնակչության առավել խոցելի շերտերին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page