top of page

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղազախստանում ապաէսկալացիային եւ կայունությանը

Jan 7, 2022
1 min read



ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ղազախստանում ապաէսկալացիային եւ կայունությանը։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Իրավիճակի մասին տեղեկացա Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ապաէսկալացիային եւ կայունությանը, եւ մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրավիճակին։ Կարեւոր է, որ խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված լինեն»,-գրել է նա։ Եվրամիությունը հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելու ֆոնին։ Եվրահանձնաժողովը նաեւ կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։

 
 
 

Comments


bottom of page