top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն չի ճանաչել օգոստոսի 9-ի կեղծված ընտրությունների արդյունքները


Եվրոմիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունն ու նախագահական նոր ժամկետը համարում է ոչ լեգիտիմ: Այս մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ սեպտեմբերի 24-ին հրապարակած հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չի ճանաչել օգոստոսի 9-ի կեղծված ընտրությունների արդյունքները։ Դրա հիման վրա էլ, այսպես կոչված, սեպտեմբերի 23-ի երդմնակալությունը և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած նոր մանդատը բավարար ժողովրդավարական լեգիտիմություն չունեն»,- ասված է տեքստում: Նշվում է նաև, որ ԵՄ-ն կվերագնահատի Մինսկի հետ հարաբերությունները։ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում: Արարողության ամսաթվի մասին նախապես չի հաղորդվել։ Նույն օրը մի շարք երկրներ հրաժարվել են Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page