top of page

ԵՄ-ն շարունակում է ներգաղթյալների մասին բանակցությունները

Aug 18, 2021
1 min read


ԵՄ երկրների նախարարները շարունակում են ներգաղթյալների մասին բանակցությունները՝ Բելառուսին մեղադրելով «հիբրիդային պատերազմի» մեջ, հաղորդում է AP-ը:

Նախարարները այսպես կոչված «ճգնաժամին համալիր քաղաքական արձագանքման» ձեւաչափով տեսահամաժողով են անցկացնում:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել են «հիբրիդային պատերազմի» մեջ՝ ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան Լիտվա, Լատվիա, Էստոնիա եւ Լեհաստան ներգաղթյալների ուղարկելու ճանապարհով:

«Մենք համաձայն ենք, որ դա հիբրիդային ագրեսիա է մարդկանց օգտագործմամբ»,-ասել է Մերկելը: Իր հերթին, Կալասն ասել է, որ դա ոչ թե փախստականների ճգնաժամ է, այլ հիբրիդային հարձակում ԵՄ-ի վրա:

 
 
 

Comments


bottom of page