top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն միասնական է Ուկրաինայի հետ իր համերաշխության մեջ. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «անսասան աջակցություն» է հայտնել Ուկրաինային: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելն ասել է, որ «ԵՄ-ն միասնական է Ուկրաինայի հետ իր համերաշխության մեջ», հայտնում է AP-ն:

Նրա որակմամբ՝ Ռուսաստանի գործողությունները սահմանին «իրենցից ներկայացնում են սպառնացող եւ ապակայունացնող գործողություններ»: Միշելը նաեւ հայտնել է, որ մասնակցելու է Ուկրաինայում Ղրիմի պլատֆորմի գագաթաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին՝ երկրի Անկախության օրվա նախօրեին:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page