top of page

ԵՄ-ն ՀՀ-ն և ևս 10 երկրի թույլատրում է երկրորդական ուղևորությունները

Jun 30, 2021
1 min read

ԵՄ երկրները ՀՀ-ն եւ եւս 10 երկիր ներառել են պետությունների ցուցակում, որտեղից թույլատրվում են երկրորդական ուղեւորությունները, հաղորդում է Reuters-ը:

Այդ երկրների թվում են նաեւ Ադրբեջանը, Բոսնիա եւ Հերցեհովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Կատարը եւ Սաուդյան Արաբիան:

ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում աստիճանաբար հանել ուղեւորությունների սահմանափակումները 14 երկրների համար՝ Ալբանիա, Ավստրալիա, Իսրայել, Ճապոնիա, Լիբանան, Նոր Զելանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ռուանդա, Սերբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայվան, Թաիլանդ եւ ԱՄՆ:

 
 
 

Comments


bottom of page