top of page

ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա

Mar 3, 2022
1 min read

ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «Մեր նպատակն է զրկել Կրեմլին իր հարեւանների դեմ պատերազմելու հնարավորությունից»,- ասել է նա Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպումից հետո։ «Մենք պետք է անկախ լինենք ռուսական գազից, նավթից եւ ածուխից։ Այս հարցում առաջ գնալու մեր վճռականությունն ավելի ուժեղ է այսօր, առավել, քան երբեւէ»,- հավելել է նա։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ուկրաինայից փախստականների աջակցության համար Եվրամիության բյուջեից առնվազն 500 միլիոն եվրո կհատկացվի։

 
 
 

Comments


bottom of page