top of page

ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչի «Թալիբանը»

Aug 21, 2021
1 min read

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում թալիբներին եւ նրանց հետ քաղաքական բանակցություններ չի վարի, հաղորդում է Reuters-ը:

Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ կառաջարկի այս տարի Հանձնաժողովի մարդասիրական օգնությունն Աֆղանստանին հասցնել 57 միլիոն եվրոյի՝ շեշտելով, որ այդ միջոցները կապված են մարդու իրավունքների պաշտպանության, փոքրամասնությունների նկատմամբ լավ վերաբերմունքի եւ կանանց եւ աղջիկների իրավունքների հարգման հետ:

 
 
 

Comments


bottom of page