top of page

ԵՄ-ն Արցախի բնակչությանն աջակցելու համար հատկացրել է 400 հազար եվրո

Oct 31, 2020
1 min read

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար որպես հումանիտար օգնություն հատկացրել է 400 հազար եվրո:  Այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Մենք հատկացրել ենք 400 հազար եվրո հումանիտար օգնություն հակամարտության հետևանքով Լեռնային Ղարաբաղում տուժած քաղաքացիական բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն կոչ է անում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որոնք արդեն բազմաթիվ մարդկանց կյանք են խլել:  ԵՄ օգնության ընդհանուր ծավալը հասնում է 900 հազար եվրոյի, քանի որ հոկտեմբերի սկզբին արդեն 500 հազար եվրոյի հրատապ աջակցություն տրամադրվել էր:

 
 
 

Comments


bottom of page