top of page

ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով է հրավիրել

Oct 1, 2020
1 min read

Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում մեկնարկում է Եվրոմիության չնախատեսված գագաթնաժողովը: Ինչպես հայտարարել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը, երկօրյա հանդիպման առաջին մասի հիմնական թեման կլինի Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարցը:

«Մենք կքննարկենք ներկայիս խնդիրները, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ, այն է՝ իրավիճակը Բելառուսում, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը»,- նշել է Միշելը։

Գագաթնաժողովի առաջին օրվա ընթրիքն ամբողջությամբ նվիրված կլինի Թուրքիայի հետ միավորման փոխգործակցությանը, ինչպես նաև Միջերկրական ծովի իրավիճակին, նշել է ԵԽ ղեկավարը:

 
 
 

Comments


bottom of page