ԵՄ հռչակագիրը՝ Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առթիվ
Nov 1, 2019
1 min read

Այս տարվա նոյեմբերի 2-ին աշխարհը նշում է Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը: Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալներով՝ միայն 2018 թվականին աշխատանքի հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է 94 լրագրող ու ԶԼՄ աշխատակից: Հարյուրավորները ենթարկվել են կամայական ձերբակալման կամ կալանքի՝ առանց նույնիսկ որևէ դատավարության: «Խոսքի ազատությունը, իր բոլոր ձևերով, ժողովրդավարության բուն էությունն է»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ շարունակելով. «Մենք միայն լրատվամիջոցների համար բարենպաստ, ազատ և անկախ միջավայրի պարագայում կարող ենք կառավարություններին, բիզնեսին ու հասարակությանը բերել լայն հաշվետվողականության դաշտ»:




Comments