top of page

ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ-ին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ

Sep 23, 2021
1 min read


ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին վերսկսել բազմակողմ բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ, տեղեկացնում է IRNA գործակալությունը։ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը քննարկել են այդ թվում իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ «Ինչ վերաբերում է Բորելին, ապա, այո, մենք խոսել ենք Իրանի մասին։ Ես կարծես հիշատակել եմ այն մասին, որ Բորելը տեսնվել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ այսօր ավելի վաղ։ Հասկանալի է՝ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա նրա ազդանշանն էր իրանցիներին, եւ մենք դա գնահատեցինք»,- ասել է դիվանագետը։ Հարցին, թե կարող է արդյոք Նյու Յորքում տեղի ունենալ ամերիկյան եւ իրանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, ներկայացուցիչը չի պատասխանել։ «Ինչ վերաբերում է իրանցիներին, այս երեկո հայտարարելու բան չկա, ներկա պահին ոչինչ նախանշված չէ»,- ասել է ճեպազրույցը վարողը։ Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ Վիեննայում քննարկվի Թեհրանի միջուկային թղթապանակը, այլ ոչ թե այդ նպատակով կայանա Բլինքենի հանդիպումն Աբդոլահիյանի հետ։

 
 
 

Comments


bottom of page