top of page

ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց համերաշխությունն են հայտնել Ֆրանսիային

Sep 21, 2021
1 min read

Եվրամիության երկրների արտգործնախարարները Նյու Յորքում վճռականորեն համերաշխություն են հայտնել Փարիզին Վաշինգտոնի նկատմամբ՝ Ավստրալիայի կողմից սուզանավերի վերաբերյալ համաձայնագրի խափանման կապակցությամբ, հաղորդում է AFP-ն:

«ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց համերաշխությունն են հայտնել Ֆրանսիային»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ Ավստրալիայի կողմից սուզանավերի վերաբերյալ համաձայնագրի խզումը հակասում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնմանը: «Այդ հայտարարությունը հակասում է ԱԽՏ-ում ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության կոչերին»,- ասել է Բորելը:

 
 
 

Comments


bottom of page