top of page

ԵՄ դեսպանը հանդիպել է Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին

Jun 15, 2022
1 min read


Հունիսի 15-ին Մեղրի կատարած այցի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության գործընկերները հանդիպել են Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ԵՄ գրասենյակի ֆեյսբուքյան էջը, նրանց ներկայացվել են տեղական ՔՀԿ-ներից Սյունիքի հիմնական խնդիրները և զարգացման առաջնահերթությունները, որոնք քաղհասարակության դերակատարները բացահայտել են տեղական շահառուների հետ իրենց աշխատանքի հիման վրա:

 
 
 

Comments


bottom of page