top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ առաջնորդները քննարկել են ԵՄ կարողության ամրապնդմանն ուղղված ջանքերը


ԵՄ առաջնորդները քննարկել են ԵՄ-ի` անվտանգության սպառնալիքներին դիմակայելու կարողությունն ուժեղացնելու ջանքերը, փոխանցում է AFP-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միացել է վիդեո գագաթնաժողովին` համագործակցությունը քննարկելու համար` չնայած որոշ անդամ երկրների մտավախություններին, որ ԵՄ ճնշումը կարող է խարխլել ԱՄՆ-ի կողմից աջակցվող դաշինքն այն ժամանակ, երբ նոր նախագահ Ջո Բայդենը փորձում է վերականգնել այն:

«Ես լիովին համոզված եմ, որ Բայդենի նոր վարչակազմը եզակի հնարավորություն է տալիս վերականգնել ամուր դաշինքը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ»,- հանդիպման մեկնարկին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Ուժեղ գործընկերությունն ուժեղ գործընկերներ է պահանջում, ահա թե ինչու եմ ես համոզված, որ որքան ուժեղ է Եվրամիությունը, այնքան ավելի ուժեղ է ՆԱՏՕ-ն»:

Տասնամյակներ շարունակ քննարկումներ էին ընթանում այն մասին, թե ինչ դեր պետք է խաղա Բրյուսելը պաշտպանության հարցում, ընդ որում առանձին երկրներ հաճախ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել ռազմական պոտենցիալի ինտեգրման ուղղությամբ:

Ֆրանսիան «ռազմավարական ինքնավարության» կոմնակից է` հիմնավորելով դա նրանով, որ կորոնավիրուսի համավարակը, Ռուսաստանի վերածնունդը եւ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Եվրոպան պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանվել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page